ՌԴ ՔԿ ղեկավարը կստուգի «ռուս երեխաներին մահ մաղթած» հայ դիմահարդարի հրապարակումները
ԱյլՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կստուգի «ռուս երեխաներին մահ մաղթած» հայ դիմահարդար Գեւորգ Պետրոսյանի հրապարակումները։ Դիմահարդարի հրապարակումների պատճառով մամուլում տիրող աղմուկի ֆոնին մեծ թվով ռուսներ բողոքներ են գրել Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե. մարդիկ պահանջում են անհապաղ ստուգել Ռուսաստանի Դաշնությունում ապրող դիմահարդարին, գրում է Rreadovka-ն:
Գևորգ Պետրոսյանը Instagram-ում հրապարակել է զինվորական համազգեստով ռուս երեխաների լուսանկարների շարք և մակագրել կադրերը՝ երեխաներին անվանելով «միս» և «հրեշտակներ, ովքեր շուտով երկնքում կլինեն»:
Ավելի ուշ դիմահարդարն արդարացել է հրապարակումների համար: Ինչպես պարզաբանել է գործարարը, իր գրառումների գաղափարը երեխաներին մահ մաղթելը չի եղել։ Ընդհակառակը, նա փորձել է փոխանցել այն միտքը, որ «պատերազմի ռոմանտիզացումը շատ վատ է»։ Բացի այդ, ըստ դիմահարդարի, ինքը վաղուց է տեղադրել այդ լուսանկարները, «և ընդհանրապես այդ ամենը կոնտեքստից կտրված է»։
Այս պահին Պետրոսյանի էջը հեռացվել է սոցցանցից, հաղորդում է Lenta.ru-ն։