ԼՂ-ի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Հաջիև
Արցախ
Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցին: Նա կրկին պնդել է, թե Բաքուն փակված է համարում հարցը:
«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն», - ասել է Հաջիևը:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը պնդել է, թե լինելով միջազգային համայնքի «պատասխանատու անդամ», Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին»: Դա, ըստ իրեն, կարվի բացառապես որպես «բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)