ԵԽԽՎ-ի բանաձեւում Ռուսաստանը մեղադրվում է «ահաբեկչության» մեջ
Աշխարհ
ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որում Ռուսաստանը մեղադրվում էր «ահաբեկչության մեջ», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վեհաժողովի կազմում ընդգրկված 612 պատգամավորներից քվեարկությանը ներկա է եղել միայն 100-ը՝ 99 պատգամավոր կողմ է քվեարկել տեքստում Ռուսաստանի Դաշնությունը «ահաբեկչական ռեժիմ» անվանող փոփոխությանը, մեկը ձեռնպահ է մնացել։
Բանաձեւում դրա հեղինակները կոչ են արել կազմակերպության անդամ երկրներին «առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»։ Նրանք նաեւ խորհուրդ են տվել «ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինայի վերականգնմանը»։
ԵԽԽՎ բանաձեւերը պարտադիր բնույթ չեն կրում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)