Թովմասյանի համար տեսանելի չէ ԱԺԲ-ի տեսակետը, թե կարևոր է ԱՀ-ում արևմտյան խաղաղապաների ներկայությունը
Քաղաքական
Հոկտեմբերի 13-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, տեղեկացնում է Արցախի խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է հետպատերազմյան ստեղծված իրավիճակը։
Արցախի խորհրդարանի ղեկավարը շեշտել է համայն հայության՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք եռամիասնության միակամ դիրքորոշումը և միասնաբար գործելու կարևորությունը։
Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության պահպանմանն ու ապահովմանը՝ ԱԺ նախագահը կարևորել և ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունն ու դերակատարությունը։ Ժողովրդավարական բևեռի այն տեսակետը, որ Արցախի և արցախահայության անվտանգության համար կարևոր է Արցախում արևմտյան խաղաղապահ և հումանիտար ուժերի ներկայությունը, ԱԺ նախագահը տեսանելի չի համարում»,- նշված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)