Չարլզ III-ը քննադատել է Լիզ Թրուսի հետ հանդիպման ժամանակ թագավորական արարողակարգը խախտելու համար
ԱյլՉարլզ III-ը ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասին «Էլի այստե՞ղ, Աստված իմ» խոսքերով, ինչը դուր չի եկել հանրությանը։ Այդ մասին գրում է Express-ը։
Մեծ Բրիտանիայի թագավորը Բուքինգհեմյան պալատում անցկացրել է առաջին շաբաթական ունկնդրությունը Լիզ Թրասսի հետ։ «Ձերդ մեծություն, ուրախ եմ ձեզ նորից տեսնել», - ողջունել է Թրասը միապետին «Էլի այստե՞ղ, Աստված իմ», Աստված իմ», - ասել է Չարլզ III-ը:
Express-ի փոխանցմամբ՝ սա թագավորական արարողակարգի խախտում է։ Սա նկատել են Twitter-ում։ «Չարլզ թագավորը վատ սխալ է գործել՝ տեսախցիկի առաջ ծաղրելով իր առաջին վարչապետին, անկախ նրանից, թե որքան անփույթ է նրան համարում: Եղիսաբեթ Երկրորդը 70 տարի այս կերպ չի խախտել արարողակարգը»,- սոցցանցում գրել է քաղաքական մեկնաբան Պատրիկ Օ’Ֆլինը։
Մյուս օգտատերերը համաձայնել են նրա հետ։ «Նա միանշանակ սկսել է բացահայտել իր բնավորությունը այն պահից, երբ դարձել է թագավոր»,- գրել է նրանցից մեկը: