Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է արել պատժամիջոց կրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքային խորհուրդն այսօր միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։
«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ այն որակելով որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։
Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,- նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)