Ստոլտենբերգը գնահատել է ՆԱՏՕ-ի կողմից միջուկային զենք օգտագործելու հավանականությունը:
ԱշխարհՀանգամանքները, որոնց դեպքում ՆԱՏՕ-ն, հնարավոր է, ստիպված լինի միջուկային զենք կիրառել, «ծայրահեղ անհավանական են»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից նման զենքի օգտագործումը «լուրջ հետեւանքներ» կունենա։
«Եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառեր Ուկրաինայի դեմ, լուրջ հետեւանքներ կլինեին»,- ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ստոլտենբերգը։
«Մենք չենք մանրամասնի, թե ինչպես արձագանքենք, բայց դա արմատապես կփոխի հակամարտության բնույթը։ Սա նշանակում է, որ շատ կարեւոր գիծ է հատվելու»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի «միջուկային զսպման» հիմնական նպատակը «խաղաղության պահպանումն է» եւ «իր դաշնակիցների դեմ հարկադրանքը կանխարգելելը», եւ, հետեւաբար, այն հանգամանքները, որոնց դեպքում դաշինքը կարող է միջուկային զենք կիրառել, «ծայրահեղ անհավանական են»։