ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար և չի ձգտում առճակատման. Պենտագոնի ղեկավար
ԱշխարհՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից հետո ասել է, որ ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար և չի ձգտում առճակատման նրա հետ, սակայն կշարունակի աջակցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։
Պենտագոնի ղեկավարը նաեւ նշել է, որ կազմակերպության անդամ երկրները կպաշտպանեն «ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»։