Պուտինը սխալ և անընդունելի է համարել Ղարաբաղի մասին Մակրոնի հայտարարությունները
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սխալ և անընդունելի է համարել Ղարաբաղի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունները:
Այդ մասին Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ:
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը մշտապես անկեղծորեն ջանքեր է գորածդրել բոլոր հակամարտությունների կարգավորման համար, այդ թվում՝ ղարաբաղյան:
Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի նախագահը, անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան լարված հարաբերություննեին, ասել էր, որ Ռուսաստանը միտումնավոր է հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանն այսպիսով նպատակ ունի Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնել և որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)