Եթովպիայում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի հուշատախտակը
ԱշխարհԵթովպիայի Դիռե Դավա քաղաքում Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության և Դիռե Դավայի քաղաքապետարանի մասնակցությամբ hոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել տեղի Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի (կառուցվել է 1928թ. հայ համայնքի կողմից) հուշատախտակի բացման արարողությունը։
Դիռե Դավայի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գեբեյհու Թիլահունը և Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արտեմ Ազնաուրյանն իրենց խոսքում արժևորեցին Եթովպիայում, մասնավորապես Դիռե Դավայում, հայկական ժառանգության պահպանման կարևորությունը, որպես երկու երկրների միջև դարավոր բարեկամության դրսևորում:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության և երկկողմ մշակութային միջոցառումների իրականացման շուրջ: