Երևանում ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ Գևորգ Մկրտչյանի շքեղ անակնկալը կնոջ ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ) Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ էլեկտրական սրճեփը հայտնաբերվել է, ձերբակալվել է 2 հոգի ԿԳՄՍՆ-ն՝ պարզաբանում է տարածել Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գնով հողեր օտարել երևանցիներին. Ոսկանյան Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը 36 ժամ ջուր չի լինելու Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Անհավանական ուժ․ հոլովակ` նվիրված Արթուր Ալեքսանյանին Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․ OCCRP Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի 

ԵՄ-ն կշարունակի ներգրավվածությունը կարգավորման հասնելու համար. Բորելը հիշեցրել է՝ Ադրբեջանին կոչ են արել հետ քաշել զինված ուժերը

Աշխարհ

Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար, այս մասին վստահեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին:

«Ես լիովին կիսում եմ իրավիճակի լրջության վերաբերյալ ձեր մտահոգությունները։ Օգոստոսի սկզբին և սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ չափազանց փխրուն։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Բորելը:  

Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքն էլ կապ է հաստատել երկու երկրների արտգործնախարարների հետ, հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Երևանում և Բաքվում:

«ԵՄ-ն երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և կոչ է արել ադրբեջանական ուժերին անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն երկու կողմերին նաև խրախուսում է առաջընթաց գրանցել  սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,-նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

Նա նաև նշել է, որ այս տարի ավելի վաղ կայացած նախնական հանդիպումներից հետո սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Բրյուսելում նոյեմբերին։

ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հատկապես հիմնվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած քառակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Բորելը հիշեցրել է, որ երկրների ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպել են նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում և պայմանավորվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում:  

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԵՄ-ն կշարունակի իր ներգրավվածությունը ամենաբարձր մակարդակներում՝ այս հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»,-եզրափակել է Բորելը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ Գևորգ Մկրտչյանի շքեղ անակնկալը կնոջ ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ էլեկտրական սրճեփը հայտնաբերվել է, ձերբակալվել է 2 հոգի ԿԳՄՍՆ-ն՝ պարզաբանում է տարածել Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գնով հողեր օտարել երևանցիներին. Ոսկանյան Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը 36 ժամ ջուր չի լինելու Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Անհավանական ուժ․ հոլովակ` նվիրված Արթուր Ալեքսանյանին Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․ OCCRPՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի Ամանորյա մանկական ներկայացումներ․ ո՞ւր տանել երեխաներինԵրևանում 16-ամյա աղջիկը մեծ քանակությամբ դեղորայք է խմել ու հոսպիտալացվել Արցախցիների անձնագրերը ՀՀ-ն չի ճանաչել, իսկ Կոսովոյինը ճանաչել է․ Նաիրա Կարապետյան Մհեր Գրիգորյանի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 29 միլիոն դրամ Ողբերգական վթար հարևան Իրանում Մահացել է Ջորջ Իսթհեմը «Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգությունից»․ Փաշինյան Ես իշխանամետ չեմ․ Անդրանիկ Հարությունյան ՔՊ-ականներից ովքե՞ր են մասնակցել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին. լուսանկարներՎերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԹիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Խոստացել էին «կուրորտ», 2020թ. մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս․ Աշոտյան Մակրոնի այցը Հայաստան, այդպես էլ չի ստացվում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանին միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն (տեսանյութ) Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Իրա ադրբեջանական վիզավին էլ էր կրթում. Անժելա Էլիբեգովա 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանումՈ՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ քաղաքագետ Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան ՌԴ Կրասնոդարի շրջանի ափ լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Վթար Նոր Երզնկա գյուղում, վիրավnրներ կան․ նոր մանրամասներ Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Ընդհանրապես անկախ ոչ մի բան չկա. գնահատում եմ զրո․ հարցում Հրաժարականն անխուսափելի է Պաշտպանության նախարարը իր տեղում չէ. բանակում լիներ ապահով, կարգուկանոն և օրենք․ հարցում Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Փեզեշքիանի այցը Մոսկվա Արարատի մի դպրոցի տարածքում դանակահարություն է եղել, վիրավnր կա․ Shamshyan Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Սարգսյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Ամենադիտված