Պուտինը Փաշինյանին և Ալիևին առաջարկել է նոր հանդիպում անցկացնել Ռուսաստանում
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ հանդիպման:
Այս մասին նա հայտնել է Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
«Սիրով հրավիրում եմ և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին: Կարող ենք համաձայնեցնել հանդիպման ժամկետը: Հույս ունեմ, որ կա հետաքրքրություն, կարող ենք հանդիպել Ռուսաստանում՝ ցանկացած վայրում, ցանկացած պահի. Սոչիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում»,- հավելել է նա:
Պուտինը հիշեցրել է, որ երեք երկների ղեկավարները մեկ անգամ չէ, որ եռակողմ ձևաչափով հանդիպումներ են անցկացրել, և վատ չէր լինի՝ նորից հավաքվելու՝ հաշվի առնելով նոր իրողությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)