Լոնդոնը քննադատել է Մակրոնին. ի՞նչ է այս անգամ ասել Ֆրանսիայի նախագահը
ԱշխարհՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Պատճառն այն է, որ վերջինս հայտարարել է, թե իր երկրի ռազմական դոկտրինը չի նախատեսում միջուկային հակազդեցության հնարավորություն Ուկրաինայի վրա մարտավարական միջուկային զենքի կիրառմանը:
Այս մասին գրել է The Daily Telegraph թերթը:
«Այս հայտարարությունը բացում է նախագահ Մակրոնի խաղաքարտերը», - ասել է Ուոլեսը:
ՆԱՏՕ-ում բրիտանական հրատարակության աղբյուրը համաձայնել է Ուոլեսի հետ՝ ասելով, որ Մակրոնի խոսքերը խարխլում են «հակազդման և զսպման սկզբունքները»: