Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը առաջին անգամ կարմիր գորգի վրա հայտնվել են՝ որպես ամուսիններ
ԼուսանկարներՋենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը միասին հայտնվել են 2023 թվականի գարնանային սեզոնի Ralph Lauren շոուին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Շոուից առաջ դերասանները կեցվածք են ընդունել կարմիր գորգի վրա։ Նրանք առաջին անգամ միասին սոցիալական միջոցառման են գնացել հուլիսին տեղի ունեցած հարսանիքից հետո։ Լոպեսը կեցվածք է ընդունել սև ուղղահայաց գծավոր զգեստով և լայնեզր գլխարկով։ Աֆլեքը դասական սև կոստյում է կրել՝ բրդյա բաճկոնով, նեղ տաբատով և սև վերնաշապիկով։