«Сияй» երգի կատարողի համերգի ժամանակ աղջիկ է մահացել
Ժամանց
Կրասնոյարսկում երգիչ Ռամիլի համերգներից մեկի ժամանակ աղջիկ է մահացել, հայտնում է Mash Telegram ալիքը։
Ականատեսների վկայությամբ՝ երկրպագուին ամբոխից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ Նրան հանձնել են շտապօգնության ավտոմեքենային, սակայն նրա կյանքը չեն հասցրել փրկել։ Նախնական տվյալներով՝ աղջիկը կարող էր բեմի ծուխը շնչել, քանի որ շատ մոտ էր կանգնած բեմին։ Նշվում է, որ դիջեյը մի քանի անգամ զգուշացրել է, որ ծխի մեքենայի մոտ կանգնելը վտանգավոր է։
Հաղորդվում է նաև, որ ելույթի ժամանակ կատարողն ինքը չի նկատել միջադեպը, սակայն սոցիալական ցանցերում մեկնաբանել է ողբերգությունը։ Բայց շուտով ջնջել է հաղորդագրությունները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան