Ուկրաինային սահմանակից ռուսական Բելգորոդում նոր պայթյուններ են որոտացել
ՌուսաստանՕդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) աշխատել է ռուսական Բելգորոդ քաղաքի վրա. քաղաքում յոթ պայթյուն է որոտացել, որոնց թիրախում եղել է նաև մարզային մաքսային անցակետը։
Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
«Մոսկվայի ժամանակով մոտ 12.50-ին քաղաքի կենտրոնում բարձր պայթյուն է հնչել, ապա 20 րոպեի ընթացքում՝ ևս 6-ը: Երկնքում տեսանելի են ՀՕՊ-ի աշխատանքների հետքերը, - ասել է գործակալության թղթակիցը:
Ավելի վաղ Բելգորոդի իշխանությունները տարհանել են բնակիչներին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ուկրաինական զինուժը ինտենսիվորեն հրթիռակոծում է ոչ միայն Բելգորոդ քաղաքը, այլև հարակից շրջանները: