Ալիևը նորից սպառնացել է Հայաստանին, մեղադրել՝ Ֆրանսիային. Աստանայում կրքերը թեժացել են
Արտաքին Քաղաքական
Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին սուր քննադատության է ենթարկել Էմանուել Մակրոնին՝ նշելով, թե վերջինս խոստացել է Փարիզում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումների միջադեպերի մասով միջոցներ ձեռնարկել, սակայն չի կատարել խոստումը:
Ալիևը Փարիզում և Վաշինգտոնում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները վանդալիզմ է անվանել և դրա կազմակերպման մեջ մեղադրել Հայաստանին:
Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանն, իբր, մինչև հիմա դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և հավելել.
«Մենք առայժմ համբերում ենք, բայց դա չի կարող անսպառ լինել: Եթե 2020 թ. նոյեմբերի Եռակողմ հայտարարության այդ երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ընտրություն չենք ունենա, քան գործել համարժեք», - Աստանայում ընթացող նիստի ժամանակ հայտարարել է Ալիևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)