Լուկաշենկոն վստահ է, որ առանց միջուկային զենքի էլ Ռուսաստանը «կհաղթի» Ուկրաինային
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանն ունի ամենաժամանակակից տեսակի զինատեսակներ և առանց միջուկային զենքի էլ գործը գլուխ կբերի Ուկրաինայի հետ դիմակայությունում:
«Մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանը Ղրիմի կամրջին ի պատասխան գերճշգրիտ հարվածներ հասցրեց Ուկրաինային, նկատեցիք, որ սա ուժ է: Եվ շատ արժանի ուժ: Բայց սա դեռ ամենը չէ:
Ռուսաստանը, վստահ եմ, տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին: Եվ միջուկային զենքի կարիք չկա: Ռուսաստանը առանց միջուկային զենքի էլ գործը գլուխ կբերի»,- ասել է Լուկաշենկոն NBC-ին տված հարցազրույցում: