Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Բուհերի միավորումն անընդունելի է․ այն բացասաբար կանդրադառնա սպորտի ոլորտի վրա․ ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը լուրջ փաստարկներ է նշում

Սպորտ

Երեկվանից հանրությունը բուռն քննարկում է ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությունը, ըստ որի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը (ՀՖԿՍՊԻ) և Վ․Բրյուսովի պետական համալսարանը միավորել Մանկավարժական համալսարանի հետ։ Բրյուսովցիները լուրը վրդովմունքով ընդունեցին, կազմակերպվեցին բողոքի ակցիաներ, ուսանողները նախաձեռնեցին ստորագրահավաք՝ ընդդիմանալով նախարարության որոշման դեմ։ Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է ՀՖԿՍՊԻ ղեկավարության և կոլեկտիվի դիրքորոշումն այս հարցում, հիշյալ ԲՈՒՀ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց հետևյալը․

«Թե՛ իմ անձնական տեսակետը և թե՛ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ողջ անձնակազմի և ուսանողության կարծիքը բացասական է Ձեր նշած բուհերի միավորման գործընթացի վերաբերյալ։ Այո՛, սպորտի և սպորտը սպասարկող ոլորտների համար մասնագետներ պատրաստող հայկական միակ բուհում իրականացվող կրթությունը ցանկացած այլ բուհի հետ համարում ենք անընդունելի»։

Ռեկտոր Խիթարյանի խոսքով, ՀՖԿՍՊԻ–ի ուսանողների շրջանում անցկացված սոցհարցումներն ապացուցում են, որ բուհի ուսանողների ընդամենը 17 տոկոսն է ցանկանում աշխատել որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մյուսներն իրենց տեսնում են մարզչի կարգավիճակում և տեսակետը, թե երեք բուհերն էլ մանկավարժական կրթություն են իրականացնում՝ ոչ մի քննադատության չի դիմանում․ «Անհամեստություն չի լինի, եթե ասեմ, որ հենց մեր շրջանավարտներն են սպորտի և հանրային առողջության հենքի ապահովողները Հայաստանի Հանրապետությունում և մենք պայքարելու ենք հատկապես սպորտի ոլորտի ապագայի համար»։

Դիտարկմանը, թե ի՞նչ առավելություն կտա այս օպտիմալացումը ՀՖԿՍՊԻ-ին կամ որքանո՞վ է խնդրահարույց, մեր զրուցակիցը նշեց․

«Գործընթացը համարում ենք ոչ նպատակահարմար, իհարկե՝ բուհերի միավորումը բացասաբար կանդրադառնա սպորտի ոլորտի վրա։ Ես ընդամենը կբերեմ մեր հարևան Վրաստանի օրինակը, որտեղ Սովետական Միության փլուզումից հետո Ֆիզկուլտ ինստիտուտը միացրեցին Մանկավարժական համալսարանին՝ դարձնելով ֆակուլտետ։ Բայց, 25 տարի անց, ստիպված նորից այդ ինստիտուտը վերաբացվեց, որովհետև ոլորտը լուրջ ցնցումների էր ենթարկվել, չկային մասնագետներ։ Հիմա էլ մեր հարևանները կադրային խնդիր ունեն, քանի որ չկան գիտական կոչում ունեցող մասնագետներ։ Վրացի մասնագետներն իրենց գիտական թեզերը պաշտպանում են մեր ինստիտուտում գործող մասնագիտական խորհրդում՝ ստանալով գիտական կոչումներ և աստիճաններ։ Մեր խնդիրն է՝ թույլ չտալ այդ պատմության կրկնությունը մեզ մոտ»։ 


Արա Ալոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված