Թուրքիայի նախագահն արդեն իսկ նշանակալի դեր է խաղացել մի շարք խնդիրների լուծման գործում. Պուտին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայի մի շարք խնդիրների լուծման գործում։
«Ինչպես գիտենք, Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ նշանակալից դեր է խաղացել մի շարք հարցերի լուծման մեջ, օրինակ՝ կապված ռազմագերիների փոխանակման հետ, նա անձամբ է միացել դրան, մենք շնորհակալ ենք նրան դրա համար»,- ասել է Պուտինը։ ասել է Աստանայում կայացած մամուլի ասուլիսում։
Ի թիվս այլ բաների, Թուրքիայի ղեկավարը ակտիվ մասնակից է եղել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված հարցերի լուծմանը, նշել է ՌԴ նախագահը։