Հայ գերիների սպանությունը սարսափելի հանցագործություն է. HRW
ԻրավունքHuman Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութը և նախնական գնահատական տվել՝ ռազմական հանցագործություն։
Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ հետաքննությունը, որի մասին հայտարարել է երկրի դատախազությունը, պետք է հանգեցնի բոլոր մեղավորների, այդ թվում՝ հրամանատարության պատասխանատվության ենթարկմանը:
«Հանձնվող զինվորների սպանությունը սարսափելի ռազմական հանցագործություն է», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, ի հավելումն պատասխանատվության, պետք է լինի առանցքային տարր՝ ապահովելու համար, որ նման աղաղակող գործողություններ երբեք չկրկնվեն», - ասել է նա: