Ռահմոնը Պուտինին կոչ է արել Կենտրոնական Ասիային չվերաբերվել որպես նախկին ԽՍՀՄ
ԱշխարհՏաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Աստանայում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ֆորումի ժամանակ կոչ է արել Մոսկվային Կենտրոնական Ասիայի երկրներին չվերաբերվել որպես նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություն, մեջբերում է РБК-ն:
«Մենք 100-200 միլիոն չենք: Բայց ուզում ենք, որ մեզ հարգեն։ Որտե՞ղ ենք ինչ-որ բան խախտել: Ինչ-որ տեղ չե՞նք բարևել: Մենք միշտ հարգել ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ շահերը»,- ընդգծել է Ռահմոնը՝ հավելելով, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին խնդրում է պատասխանել և հարգել Տաջիկստանին։
Քաղաքական գործիչը բացատրել է, որ ոչ վաղ անցյալում ինքը խնդրել էր ռուս նախարարներին մասնակցել հանրապետությունում անցկացվող ֆորումին, սակայն նրանց փոխարեն ժամանել են միայն պատգամավորներ։ Նա չհստակեցրեց, թե ինչի մասին է խոսքը։
Երևի Ռահմոնը նկատի ուներ Տաջիկստան-Ռուսաստան միջազգային ներդրումային համաժողովը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Դուշանբեում։ Այնտեղ ներկա է գտնվել Տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։