Թուրքիայում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, կան զոհեր
ԱշխարհԹուրքիայի Բարթին նահանգի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել։ Այս մասին իր Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան։
Ինչպես հաղորդում է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, գետնի տակ՝ 300 մետր խորության վրա, պայթյունի վայրում 115 աշխատակից է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են։
Բարթինի նահանգապետ Նուրթաջ Արսլանի խոսքով՝ հանքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելափակված է 49 հանքափոր։
Պայթյունի վայր են մեկնել Թուրքիայի ներքին գործերի և էներգետիկայի նախարարության ղեկավարները։