Ոստիկանանապետ Վահե Ղազարյանը մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել
Իրավունք
Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, անդրադառնալով վերջերս բացահայտված առանձնապես ծանր հանցագործություններին, ներկաներին շնորհակալություն հայտնեց բացահայտման գործում ներդրած ավանդի, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել