ՊՍԺ-ն Մեսսիին փոխարինող ունի
Սպորտ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշի ծառայություններով, որին դիտարկում է՝ որպես 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին փոխարինող, հաղորդում է իսպանական AS-ը։
22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում և ցանկանում է արդեն հունվարին հեռանալ։
Մեսիի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ նա ազատ գործակալի կարգավիճակում կվերադառնա «Բարսելոնա»։
2019-ին «Աթլետիկոն» Ֆելիշի համար պորտուգալական «Բենֆիկային» վճարել էր 127 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)