Ղազախստանն ու Թուրքմենստանը ստորագրել են համագործակցության համապարփակ ծրագիր
Աշխարհ
Ղազախստանն ու Թուրքմենստանը ստորագրել են 2022-2024 թվականների համագործակցության համապարփակ ծրագիր, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սերդար Բերդիմուհամեդովը, ով առաջին պետական այցով է Աստանայում, շաբաթ օրը բանակցություններ են անցկացրել նեղ և ընդլայնված կազմով։ «Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահներիի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ 2022-2024 թթ.-ի համար երկկողմ համագործակցության համապարփակ ծրագիր»,-ասվում է զեկույցում։ Նշվում է, որ համագործակցության հուշագրերը ստորագրել են ֆինանսների, էներգետիկայի, գյուղատնտեսության, ներքին գործերի նախարարությունները։
Ընդհանուր առմամբ, Ղազախստանն ու Թուրքմենստանը ստորագրել են ավելի քան 10 փաստաթուղթ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)