«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Լաուտարո Մարտինեսին
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Ինտերին» 25-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի հարցով եւ սպասում է պատասխանի։ Լաուտարո Մարտինեսը մտադիր է այս մրցաշրջանն ավարտել իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում։ Նա «Ինտերում» խաղում է 2018 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնության 9 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)