ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած երկրի պատրաստակամություն․ պետդեպ
Արտաքին Քաղաքական
Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած երկրի պատրաստակամությունը՝ ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն չունի մտավախություն, որ Ռուսաստանը վտանգել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Պատելը պատասխանել է․ «Եթե որևէ երկիր պատրաստակամություն հայտնի մեզ հետ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հարցում՝ օգնելով հասնել խաղաղ կարգավորման, մենք վստահորեն կողջունենք դա։ Սակայն մենք չենք տեսել որևէ ջանք Ռուսաստանի կողմից»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան