Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Լուսանկարներ
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթընի մարզի հանքահորում։ Ավելի վաղ հայտարարվել էր 28 զոհի մասին: «Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 40-ի»,- լրագրողներին ասել է Սոյլուն։
Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի վայրում՝ մոտ 300 մետր խորության վրա գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել է։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավապահները հետաքննում են հանքում տեղի ունեցած պայթյունը: Նա մտադիր է գնալ դեպքի վայր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)