«Գազպրոմ»-ը Թուրքիայի հետ կքննարկի «Թուրքական հոսք»-ով մատակարարումների ավելացման հնարավորությունը
Աշխարհ«Գազպրոմը» պայմանավորվել է Թուրքիայի հետ արագ երկխոսություն վարել՝ «Հյուսիսային հոսք»-ում կորսված մատակարարումների ծավալները «Թուրքական հոսք»-ի միջոցով ուղղելու հետ կապված: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է գազային ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
«Թուրքական կողմը, իհարկե, մեծ հետաքրքրություն դրսևորեց, պայանավորվել են մեր գործընկերների հետ, մասնավորապես կորպորատիվ մակարդակով, Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ, որ երկխոսությունը սկսենք շատ, շատ արագ, բառացիորեն հաջորդ շաբաթվա սկզբից», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով, երկխոսությունից հետո կսկսվեն քննարկումներ մատակարարումների կոնկրետ ծավալների եւ նախագծի իրականացման ժամկետների շուրջ։
Նա հավելել է, որ Թուրքիան համաձայնել է ստեղծել առեւտրային հարթակ, որը կարող է գնային ցուցիչ դառնալ սպառողներին գազի մատակարարման համար։