Մոտ 2000 ուկրաինացի զինվորներ կպատրաստվեն երկրում. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
ԱշխարհՖրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը կընդունի մինչև 2000 ուկրաինացի զինծառայողների՝ ֆրանսիական ստորաբաժանումներում ռազմական պատրաստություն անցնելու համար։
«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է ուսումնական պլանը, որը թույլ կտա մինչև 2000 ուկրաինացի զինվոր տեղակայել Ֆրանսիայում»,- ասել է նա՝ հավելելով, որ ուկրաինացի զինվորները մի քանի շաբաթով կնշանակվեն ֆրանսիական ստորաբաժանումներում։
Լեկորնուի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում Ուկրաինայի զինված ուժերի հրետանավորներն արդեն վերապատրաստվել են Փարիզի կողմից մատակարարվող «Caesar» հաուբիցներն օգտագործելու համար։ Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ այդ զինատեսակներից 18-ն արդեն տեղափոխվել են Կիև, ևս վեցը կուղարկվեն։
Նաև, ըստ նախարարի, «անհրաժեշտ է» պատրաստել զինվորականների «նոր սերունդ», որը կկարողանա երկար ժամանակ «դիմանալ»։
Բացի այդ, Լեկորնուն մատնանշել է ուկրաինական կարիքների համար 100 մլն եվրոյի չափով զենք գնելու հիմնադրամի ստեղծումը։