Բելգորոդի շրջանի զորամասերից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
ԱշխարհՌԴ Բելգորոդի շրջանի զորամասերից մեկում անհայտ անձը կրակ է բացել, հայտնում է Baza Telegram ալիքը։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Lenta.ru-ի տեղեկություններով՝ խոսքը 22 սպանվածի եւ 16 վիրավորի մասին է: Երեք զինվոր կրակել են, որոնցից երկուսը տեղում սպանվել են, մեկը փախել է:
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա, գրում է Gazeta.ru-ն։