ԱՄՆ-ն Ուկրաինային «առանցքային» զենքեր կմատակարարի. Պենտագոնի ներկայացուցիչ
ԱշխարհՊենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը Twitter-ում հայտնել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ռազմական օգնություն կցուցաբերեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և այնտեղ «առանցքային զենքեր» կմատակարարեն։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային երկիրը պաշտպանելու համար նրանց պայքարում այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի՝ սերտորեն համագործակցելով դաշնակիցների և գործընկերների հետ՝ մարտադաշտում ուկրաինացի զինվորականներին առանցքային զենքեր տրամադրելու համար», - գրել է նա:
Ավելի վաղ Fox News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն սպառել է, կամ շուտով կսպառվի կարողությունների պաշարները, որոնք երկիրը կարող է Ուկրաինային տրամադրել որպես օգնություն։