Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին կազմակերպել սահմանազատման հանձնաժողովի նիստը. Փաշինյան
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանին անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։
Հիշեցնենք, որ հայկական և ադրբեջանական կողմերից հանձնաժողովը գլխավորում են փոխվարչապետերը։
Ավելի վաղ, Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ, Երևանն ու Բաքուն համաձայնել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ դա պետք է լինի հիմք սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան