Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց 

Դիվանագիտական ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների միջև․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Դիվանագիտական ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների միջև․ դեռևս ամռանը Ռուսաստանը իր ԱԳՆ խոսնակի շուրթերով սկսեց վարկաբեկել Հայաստան-Ադրբեջան նորմալացման գործընթացի արևմտյան նախաձեռնությունները, մասնավորապես՝ Բրյուսելյան գործընթացը, հայտարարելով, թե այն անկեղծ չէ և ԵՄ ոչինչ չունի կողմերին առաջարկելու։ Հետագայում հայտարարությունները սաստկացան։ Ակնհայտորեն Մոսկվան խնդիր էր դրել, որ կողմերն իրենք հրաժարվեն արևմտյան նախաձառնությունից ու բավարարվեն ռուսական նախաձեռնությամբ։ Սակայն կողմերից հատկապես Հայաստանը այլևս չէր կարող իրեն շռայլություն թույլ տալ, քանի որ երկու թատերաբեմում՝ Արցախյան ու հայ-ադրբեջանական սահմանի, տանուլ էր տալիս բարձունք ա բարձունք, դիրք առ դիրք ու տարածք առ տարածք։ Քանի որ Երևանն անդրդվելի մնաց արևմտյան նախաձեռնություներին մասնակցելու ու այնտեղ Արցախի համար համապարփակ, վերջնական լուծում ու անվտանգություն գտնելու, Հայաստանի սահմանային անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանության համար, Մոսկվան անուղղակի պատժեց Հայաստանին՝ նախ Երևանի համար անակնկալ ու նրա հետ չհամաձայնեցված Բերձորի հին ճանապարհը, քաղաքն ու երկու գյուղ հանձնվեցին Ադրբեջանին, ապա սեպտեմբերին Հայաստանի արևելյան սահմանին Ադրբեջանի նոր հարձակում խրախուսելով․ ռուսական զորքերի "փախուստը" դիրքերից ու ադրբեջանցիների առաջխաղացումը մատնում էր ամեն ինչ․․․

Վաշինգթոնյան, Պրահայի հանդիպումները ձախողելու նպատակով ռուսական կողմից Հայաստանին ու Ադրբեջանին հապճեպ ներկայացվեցին "Խաղաղության պայմանագրի" առաջարկություններ, որոնք խնդրի չկարգավորման մասին էին, հետևաբար չէին կարող ընդունելի լինել կողմերի համար։ Մոսկվան թերևս Բաքվից արդեն տեղեկացված էր, որ Վաշինգթոնն ու Բրյուսելը նույնպես տեքստերի նախագծեր են ներկայացրել։ Ընդդեմ արևմտյան համանախագահների նախաձեռնության Մոսկվայի խափանարարության ու ընդդեմ Հայաստանի, Մոսկվա-Բաքու-Անկարա տանդեմի ագրեսիոն պլանների Մակրոնը բոլորի համար անկանկալ ու անսպասելի խախտեց լռությունն ու Մոսկվային մեղադրեց Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման պլաններին մաս կազմելու մեջ։ Մոսկվան բարձրագույն մակարդակում անակնկալի եկավ, որ համանախագահության մակարդակում իրեն ներկայացվում է միջազգային իրավունքի խախտման ու պատերազմի հանցագործությանը հավասար արարքի մեջ և "բաց պահեց" զրուցելու ու իրար հասկանալու պատուհանը։ Վաշինգթոնն այսօր շարունակել է մեղադրանքների շարանը Մոսկվայի ուղղությամբ՝ ավելի թեթև հանցակազմ առաջադրելով՝ Մոսկվան շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ և իրեն հայտնի չէ որևէ նախաձառնություն այդ ուղղությամբ։ Իհարկե, տարբերակ չկա, որ Վաշինգթոնը տեղյակ չլինի, որ բացի Պրահայի ու Վաշինգթոնի "նախագծերից" կա նաև ռուսական տեքստի նախագիծ։ Բայց Վաշինգթոնը միտումնավոր հայտարարում է, թե իրեն դա հայտնի չէ, այսինքն՝ ինքը դա չի ճանաչում, իսկ եթե որևէ մեկը, տվյալ դեպքում Ռուսաստանը ցանկանում է աջակցել իրենց նախաձեռնությանը, ապա իրենք պատրաստ են լսել և ողջունել․․․

Ասել կուզի՝ ԱՄՆ շարունակեց Ռուսաստանին ուղղված Ֆրանսիայի մեղադրանքների տարափը, հանուն արդարության, մի փոքր ավելի մեղմ տոնայնությամբ, բայց կասկածի տակ դրեց ռուսական շահագրգռությունն ու միջնորդական նախաձեռնությունը։ Թերևս սա պատասխանն էր նրա, որ Ֆրանսիական նախաձեռնությունը ոչնչացնելու Ալիևյան հոխորտանքի թիկունքում կրկին տեսան Պուտինին՝ Մոսկվային, ու այժմ Արևմուտքն է նախազգուշացնում Մոսկվային, որ հնարավոր է ինքը զրկվի միջնորդական առաքելությունից, քանի որ, ինչպես Ֆրանսիայի նախագահն է ասել՝ ինքը մասն է կազմել հակամարտության կողմերից մեկի դեմ ստորագույն պլանի և Հայաստանին միայնակ չեն թողնի, ապա ԱՄՆ Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ ռուսական որևէ միջնորդական նախաձառնություն իրեն հայտնի չէ, այսինքն՝ Պուտինը Երևան ու Բաքու ուղարկած իր թուղթը կարող է պատռել․․․ Հետաքրքիր բան է տեղի ունենում, որտեղ արդեն մեծերի պարտիան է․ եթե Մոսկվայի համար շահեկան էր Ալիևի կողմից Ֆրանսիան խաղից հանելու հոխորտանքը, ապա Վաշինթոնը հասկացնում է, թե ով է լքել խաղը․․․

Սակայն դեռևս բաց դուռ են պահել՝ որպեսզի Ռուսաստանն ապացուցի, որ ինքը աջակցում է արևմտյան նախաձառնություններին։ Եթե չաջակցի, ապա ըստ Վաշինգթոնի բազմանշանակ տեքստի՝ ուրիշն է խաղը լքել․․․ Այսպիսի իրավիճակը վկայում է մի բանի մասին․ եթե 2020թ․ ամռանը Արևմուտքը ֆորմալ լուռ ու միասնական էր, երբ Ալիևը կախերը խզեց Մինսկի խմբի հետ ու հոխորտաց անձամբ լուծել իր խնդիրը՝ "դեօկուպացիան", միջազգային այդ լռությամբ ստանալով համաձայնություն, այժմ Ալիևը պատերազմի թույլտվություն ստանալու լրջագույն խնդիր ունի․ Արևմուտքը նրան դեղին քարտ արդեն ցույց է տվել՝ որ նա ագրսեոր է եղել ու կստանա արժանին, եթե նոր փորձ կատարի, և նա ստիպված է ընդունել արևմտյան առաջարկը, այլ ոչ թե ռուսականը, իսկ Ռուսաստանը միայնակ չի կարող պատերազմի համաձայնություն տալ․․․ Թերևս ո՞վ գիտե, եթե նրա համար վերջնախաղ է․․.»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներով
Ամենադիտված