Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել բախումից հետո ավտոմեքենայում արգելափակված վարորդին
Արտակարգ Պատահար
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Այվազովսկու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Տ. Օ., ծնված 1990 թ․) և «BMW X5» (վարորդ՝ Վ. Ղ., ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Տ. Օ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)