«Ռեալ»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին
Սպորտ
Լա լիգայի հերթական Էլ կլասիկոն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Մադրիդցիները 9-րդ տուրում հյուրընկալել էին «Բարսելոնային» և 3-1 հաշվով հաղթանակի հասան, գրում է armsport.am-ը:
Հանդիպման 12-րդ րոպեին Տոնի Կրոսն ընկնելիս գնդակը կարողացավ առաջ փոխանցել՝ Վինիսիուսին մեն-մենակ դուրս բերելով տեր Շտեգենի դեմ։ Վերջինս կարողացավ հեռացնել գնդակը, այն հայտնվեց Բենզեմայի մոտ, որն էլ գրավեց դատարկ դարպասը։
35-րդ րոպեին Վալվերդեն Մենդիի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո կրկնապատկեց այն։
83-րդ րոպեին կատալոնացիները վերջապես կարողացան գոլի հեղինակ դառմալ․ Լևանդովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ Անսու Ֆատին։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին, սակայն մադրիդցիները 11-մետրանոցի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Ռոդրիգոն։
Այս խաղից հետո «Ռեալը» 25 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսան» 22 միավորով երկրորդն է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան