Ռուսաստանը պարտվում է բոլոր առումներով. Բորելը փակագծեր է բացել
Աշխարհ«Ռուսաստանը տանուլ է տալիս պատերազմը բարոյապես, քաղաքական և նույնիսկ ռազմական առումով»:
Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ ԱԳ նախարարների Խորհրդի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ռուսաստանն ամեն օր ավելի է մեկուսացվում: Մենք տեսանք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքը, ուստի կշարունակենք աջակցել Ուկրաինային: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կմասնակցի այսօրվա հանդիպմանը»,- ասել է նա:
Բորելն ընդգծել է, որ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները քննարկումներ կանցկացնեն նաեւ ուկրաինացի զինծառայողների համար դասընթացներ անցկացնելու առաքելության վերաբերյալ.
«Դասընթացները կլինեն ոչ միայն զինվորների, այլ նաեւ հրամանատարների համար»: