Ամբողջ Ուկրաինան հարվածների տակ է. Զելենսկին ահազանգում է
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Կիևի հրթիռակոծության վերջին դեպքերը:
«Ամբողջ գիշեր և ամբողջ առավոտ հակառակորդը պարզապես ահաբեկչություն է իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ:
Դրոն-կամիկաձեները և հրթիռները հարվածում են ամբողջ Ուկրաինայի տարածքով մեկ: Կիևում օդային հարված է հասցվել բնակելի շենքին: Հակառակորդը կարող է հարվածել մեր քաղաքներին, բայց մեզ կոտրել նրան չի հաջողվի»,-ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, ռուսներին արդար պատիժ է սպասվում և հաջորդ սերունդների դատապարտումը:
Հաղթանակը մերն է, շեշտել է Զելենսկին: