Եվրոպական դիտորդական առաքելությունը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին. ԵՄ-ն հաստատեց որոշումը
Քաղաքական
Ինչպես և ակնկալվում էր, Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին հաստատել են Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
Նման որոշում ԵՄ անդամ ԱԳ նախարարները կայացրել են Լյուքսեմբուրգում ընթացող պլանային նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ:
ԵՄ դիտորդական խմբի մասին առայժմ շատ մանրամասներ չկան, սակայն սպասվում է, որ առաջին փուլում շուրջ 40 դիտորդ կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։
Հավելենք, որ Ադրբեջանը չի թույլատրել քաղաքացիական առաքելության տեղակայումը իր տարածքից, հետևապես դիտորդական խումբը տեղակայվելու է Հայաստանի տարածքից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)