Կարևոր քայլ է՝ Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման համար. Աուրեսկուն՝ ԵՄ առաքելության մասին
Արտաքին Քաղաքական
Եվրամիության (ԵՄ) առաքելությունը կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք ԵՄ առաքելության վերաբերյալ առաջարկ ենք ներկայացրել, երբ 2021 թվականի հունիսին ես և իմ գործընկերները Ավստրիայից ու Լիտվայից այցելեցինք Հարավային Կովկաս»,- նշել է Ռումինիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում կայացած նիստում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հաստատել են հայ-ադրբեջանական սահման՝ ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)