Կիևում փլատակների տակից մահացած կնոջ դի են դուրս բերել, կան վիրավորներ
Աշխարհ«Կիևում տան փլատակների տակից դուրս է բերվել մահացած կնոջ դի»:
Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Unian-ը:
«Շևչենկոյի շրջանի տան փլատակների տակից, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել դրոնների հարձակման հետեւանքով, դուրս է բերվել մահացած կնոջ դին: Եվս մեկ անձ փլատակների տակ է»,- ասել է քաղաքապետը:
Նրա խոսքով, որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Եվս երեք տուժած հոսպիտալացվել է: