Պրահայի հանդիպման նպատակը Ալիևի վրա ճնշում գործադրելն էր. Չավուշօղլուն մեղադրել է Մակրոնին
Թուրքիա«Ցավոք. ոչ Ֆրանսիան, ոչ Մակրոնը չեն կարող անկողմնակալ լինել»:
Այդ մասին թյուրքալեզու պետությունների կազմակերպությունների ԱԳ նախարարների Խորհրդի արտահերթ նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով, միջազգային իրավունքով Ղարաբաղը «ադրբեջանական հող է»:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Ալիևն ընդունել է Մակրոնի առաջարկը և Պրահայում կայացել է քառակողմ հանդիպումը:
«Որքան գիտեմ, այդ հանդիպումն անցկացրեցին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Բայց այդպիսի Ադրբեջան այլևս չկա»,- ընդգծել է թուրք նախարարը և հավելել, որ «Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից»: