Վրաստանի նախագահը սադրանք է անվանել ռուսների հոսքը՝ իրենց երկիր
ՎրաստանՎրաստանը հնարավոր է վերանայի առանց վիզայի ռեժիմը ռուսական կողմի հետ:
Նման հայտարարություն է արել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վերջնական որոշումը, սակայն, վերապահված է Վրաստանի կառավարությանը:
«Ռուսաստանի քաղաքացիները, որոնք եկել են Վրաստան, ինչ-որ առումով սադրանք է, չեմ կարող ասել, որ սա վտանգ է, բայց դա միանշանակ մարտահրավեր է: Հնարավոր է, որ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների մասին, քանի որ հիմա ամեն ինչ բավականին ազատական է»,- ասել է պետության ղեկավարը: