ԲԴԽ-ում քննվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցը
Իրավունք
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցն այս պահին քննվում է ԲԴԽ-ում, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ:
«Լուրերին» միայն փոխանցել են, որ փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը