Տղամարդը գողացել է նախկին ընկերուհու մոր մասունքները, որպեսզի վաճառի դրանք՝ թմրանյութ գնելու համար
ԱյլԱՄՆ-ում տղամարդը գողացել է նախկին ընկերուհու մոր մասունքները, որպեսզի վաճառի դրանք ու թմրանյութ գնի, գրում է New York Post-ը։
Ոստիկանության տվյալներով՝ 19-ամյա Ջեքսոն Ռաթլենդը գրել է նախկին ընկերուհուն և ասել, որ տարել է նրա մոր մոխիրը, որը պահված է եղել սենյակում։ Վերադառնալով տուն՝ կինը պարզել է, որ դուռը կոտրել են, իսկ բնակարանը թալանվել է, ուստի ամերիկուհին ոստիկանություն է կանչել։
«Ես երբեք նման բան չէի հանդիպել նախկինում», - ասել է Շերիֆ Էրիկ Աբդուլլահը:
Ռաթլենդին բռնել են տաք հետքերով, տղամարդը խոստովանել է գողությունը։ Նա ասել է, որ իսկապես ցանկացել է վաճառել մոխիրը և ստացած գումարով թմրանյութ գնել, թեև չգիտեր, թե որտեղից գնորդներ գտնի նման ապրանքի համար։
Ջեքսոնը ձերբակալվել է և ուղարկվել բանտ, որտեղ կսպասի դատարանի որոշմանը։