Թուրք պատգամավորը չի բացառել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման համար Երեւան գալը
Սպորտ
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ծավալուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023–ի մարտին Երեւանում Հայաստան–Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։
Թուրքական Sabah–ի հետ զրույցում Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հիշեցրել է, որ 2023—ի մարտին Երեւանում եւ սեպտեմբերին էլ Թուրքիայում անցկացվելու է Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումները։
«Ֆուտբոլիստների հետ գուցե մենք էլ գնանք Երեւան։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում, այդ թվում Ադրբեջանի հետ»,–նշել է Չաղաթայը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)