Աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը Պակիստանն է. Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պակիստանն անվանել է «աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը», ինչը սկանդալ է առաջացրել։ Այդ մասին գրում է Fox News-ը։
«Ես կարծում եմ, որ աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը Պակիստանն է: Միջուկային զենք՝ առանց որևէ համախմբվածության», - ասել է Բայդենը Լոս Անջելեսում Դեմոկրատական քարոզարշավի կոմիտեի համար դրամահավաքի միջոցառման ժամանակ:
Այս խոսքերից հետո Պակիստանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին՝ հայտնելու իրենց «հիասթափությունն ու մտահոգությունը»։
Իր հերթին Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն ասել է, որ իր երկիրը միջուկային անվտանգության միջոցներին վերաբերվում է «ամենայն լրջությամբ»։