Ուկրաինային զենքի մատակարարումները կկործանեն Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները․ Դմիտրի Մեդվեդև
Աշխարհ
Ուկրաինային զենքի մատակարարումները կկործանեն Ռուսաստանի եւ Իսրայելի հարաբերությունները։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Իսրայելը կարծես թե պատրաստվում է զենք մատակարարել կիեւյան ռեժիմին։ Շատ անխոհեմ քայլ։ Դա կկործանի մեր երկրների միջեւ բոլոր միջպետական հարաբերությունները։
Ես չեմ խոսում այն մասին, որ բանդերական դուրսպրծուկները ինչպես նացիստ եղել են, այդպես էլ մնացել են։ Բավական է նայել նրանց ժամանակակից կամակատարների սիմվոլիկային: Եթե նրանց զենք մատակարարեն, ապա ժամանակն է, որ Իսրայելը Բանդերային ու Շուխեւիչին իր հերոսներ հռչակի…»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)