ԱՄՆ-ը խոստանում է շարունակել «աննախադեպ» ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
ԱՄՆ իշխանությունները նախատեսում են համագործակցել իրենց գործընկերների հետ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցում, ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով, Վաշինգտոնը չի պատրաստվում դադարեցնել ռազմական աջակցությունը Կիևին։
«Մենք մտադիր ենք շարունակել Ուկրաինային տրամադրել անվտանգության աննախադեպ օգնություն, ներառյալ հակաօդային պաշտպանության հնարավորությունները», - պարզաբանել է Պատելը:
Ինչպես նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ԱՄՆ-ն գործընկերների հետ քննարկում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցը։ Ընդ որում, Պատելը չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, և երբ Կիևը կարող է դրանք ձեռք բերել։
Միացյալ Նահանգները, արևմտյան այլ պետությունների հետ միասին, ուժեղացրել է Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ փետրվարի վերջին ուկրաինական տարածքում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկով։ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, այդ թվում՝ Եվրոպայում, հետևողականորեն Կիև են ուղարկում նորագույն զինատեսակներ: Միևնույն ժամանակ, եվրոպական մի շարք լրատվամիջոցներ բազմիցս մատնանշել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի դժկամությունը կատարել Ուկրաինայի որոշ խնդրանքներ, մասնավորապես՝ գերմանական արտադրության ժամանակակից տանկեր ուղարկելու և ամերիկյան հեռահար հրթիռներ փոխանցելու հարցում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)